Նախագահն ընդունել է հայտնի տնտեսագետ Աբել Աղանբեկյանին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 31-ին ընդունել է հայտնի տնտեսագետ, Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Աբել Աղանբեկյանին եւ նրան ուղեկցող անձանց: Հանդիպմանը քննարկվել է Արցախի կենսագործունեության տարբեր ոլորտների ներկա վիճակի եւ զարգացման հեռանկարների հետ կապված հարցերի լայն շրջանակ: Աբել Աղանբեկյանը պատրաստակամություն է հայտնել ըստ ամենայնի աջակցել հանրապետության տնտեսական համալիրի հետագա զարգացմանը: Հանդիպմանը ներկա էին Արցախի Հանրապետության փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, պաշտոնատար այլ անձինք, ինչպես նաեւ գրող-հրապարակախոս Զորի Բալայանը: