ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագրեր
Հունվարի 27-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Արամայիս Գալուստի Ավագյանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ նշանակելու մասինª նրան ազատելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազի առաջին տեղակալի պաշտոնից: Նախագահի մեկ այլ հրամանագրով արդարադատության առաջին դասի խորհրդական Սեւակ Վյաչեսլավի Հակոբյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ£ Նույն օրը Նախագահը ստորագրել է նաեւ հրամանագիր Ալիսա Սուրենի Պարսեղովային Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի անդամ նշանակելու մասինª մինչեւ 2013 թվականի հունվարի 7-ը պաշտոնավարման ժամկետով£