Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր ԼՂՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 23-ին ստորագրել է հրամանագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի անդամ Կառլեն Պետրոսյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին` իր դիմումի համաձայն`այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: