Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր` “Արցախբանկ” ՓԲԸ-ում քաղաքացիների արժեզրկված ավանդների նախնական փոխհատուցման մասին:
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 23-ին ստորագրել է հրամանագիր "Արցախբանկ" փակ բաժնետիրական ընկերությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների` 1993 թվականից արժեզրկված ավանդների նախնական փոխհատուցման մասին: Ըստ հրամանագրի, կառավարությանը հանձնարարվել է ապահովել մինչեւ 1962 թվականը ծնված քաղաքացիներին, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության համար զոհված զինծառայողների եւ պատերազմի առաջին խմբի հաշմանդամների ավանդների նախնական փոխհատուցման իրականացումը "Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին" օրենքով նախատեսված գումարների սահմաններում: