Նոյեմբերի 17-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը մասնակցել է Արցախյան պատերազմի մի խումբ հաշմանդամների ձեռքի կառավարման ավտոմեքենաների տրամադրման հանդիսավոր արարողությանը:
Նույն օրը Նախագահի նստավայրում ԼՂՀ Պաշտպանության բանակի մի խումբ զինծառայողներ պարգեւատրվել են պետական պարգեւներով` 2008թ. նոյեմբերի 16-ին մարտական դիրքը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար:
Հանձնելով մեդալները` Բակո Սահակյանը նշել է, որ կասեցնելով ադրբեջանական դիվերսիոն խմբի ներխուժումը մեր հանրապետության տարածք, ԼՂՀ Պաշտպանության բանակի զինծառայողները ցույց տվեցին, թե ինչ պատասխան կստանա յուրաքանչյուրը, ով ոտնձգություն կկատարի մեր երկրի անվտանգության եւ սեփական հողում մեր ժողովրդի խաղաղ ապրելու եւ արարելու իրավունքի դեմ:
Երկրի ղեկավարը հաջող ծառայություն է մաղթել զինվորներին եւ ընդգծել, որ ԼՂՀ իշխանություններն ամեն ինչ անելու են, որպեսզի անվտանգ պայմաններ ստեղծեն նրանց ծառայության համար:
Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը եւ ՊԲ հրամանատարի տեղակսլ Կամո Աղաջանյանը:
2008-11-17