Հուլիսի 7-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագրեր պարգեւատրելու մասին:
Մարտական առաջադրանքների կատարմանը նպաստող հմուտ, համարձակ գործողությունների, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման, երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության համար "Մարտական ծառայություն" մեդալով պարգեւատրվել են Արմիկ Անդրեյի Բադունցը, Խորեն Յաշայի Հարությունյանը, Էրիկ Միքայելի Մելքումյանը:
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական արիության համար "Արիության համար" մեդալով պարգեւատրվել են Էլմիր Սուրենի Զալյանը, Արծվիկ Ալեքսեյի Պողոսյանը:
2008-07-07