Հանդիպում ամերիկահայ բարերարներիի հետ Լոս Անջելես քաղաքում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 22-ին Լոս Անջելես քաղաքում ընդունել է ամերիկահայ բարերարներ Իսահակ Վարդանյանին եւ Գեւորգ Ոսկանյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում շինարարության ոլորտում տարբեր ծրագրերի իրականացման հեռանկարները: Նույն օրը Նախագահն ընդունել է ամերիկահայ բարերարներ Ռաֆիկ Խաչատրյանին ու Մայքլ Մինասյանին եւ նրանց հետ քննարկել անշարժ գույքի բնագավառում համագործակցության հետ կապված հարցեր: Նոյեմբերի 22-ին Նախագահ Սահակյանը հանդիպում է ունեցել նաեւ ամերիկահայ բարերար Անտո Բաղդասարյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են Արցախում կաթնամթերքների արտադրության զարգացման հետ կապված հարցեր: Հանդիպումների ժամանակ երկրի ղեկավարը կարեւոր է համարել Արցախում առաջատար երկրների փորձի կիրառումը` հատուկ ընդգծելով այս հարցում սփյուռքահայ ընկերությունների դերակատարությունը: Հանդիպումներին մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, "Հայաստան" համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, Արցախի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նահագահ Նորեկ Գասպարյանը, պաշտոնատար այլ անձինք: