Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Լոս Անջելեսի շրջանի շերիֆ Լի Բակային
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 21-ին այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի Սուրբ Ղեւոնդյանց Մայր տաճար եւ մասնակցել կիրակնoրյա պատարագին: Նույն օրը երկրի ղեկավարն ընդունել է Լոս Անջելեսի շրջանի շերիֆ Լի Բակային: Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: