Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 25-ին ընդունել է հանրապետության մշակույթի ու արվեստի գործիչներին եւ ոլորտում գործող կազմակերպությունների ղեկավարներին:
Հանդիպմանը քննարկվել են մշակույթի ոլորտում առկա հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ մշակութային ոլորտը հանդիսանում է մեր հանրապետության զարգացման եւ այն արտաքին աշխարհին ճանաչելի դարձնելու ռազմավարական կարեւորագույն ուղղություններից մեկը, եւ այստեղ առկա հիմնախնդիրները մշտապես գտնվում են իշխանությունների ուշադրության կենտրոնում:
Բակո Սահակյանը նշել է, որ նման հանդիպումները հնարավորություն են տալիս ավելի ճշգրիտ պատկերացում կազմել մշակութային ոլորտի խնդիրների մասին եւ դրանք հաշվի առնել պետական քաղաքականությունն իրականացնելիս:
Հանդիպմանը ներկա էին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար, անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Մուսայելյանը, մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք:
2010-10-25