Խորհրդակցություն նվիրված մայրաքաղաք Ստեփանակերտի զարգացման ծրագրերին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ փետրվարի 26-ին տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված մայրաքաղաք Ստեփանակերտի զարգացման ծրագրերին: Զեկույցներով հանդես են եկել Ստեփանակերտի քաղաքապետ Վազգեն Միքայելյանը, Ստեփանակերտի զարգացման հիմնադրամի տնօրեն Դավիթ Չիթչյանը եւ <<Ճարտնախագիծ>> ՍՊԸ տնօրեն Մամիկոն Ֆարսյանը: Հանրապետության ղեկավարը կարեւորել է մայրաքաղաքի համաչափ զարգացումը` այն համարելով լավ խթան երկրի տնտեսության առաջընթացի համար: Նախագահն ընդգծել է նախատեսվող աշխատանքների պատշաճ եւ որակյալ իրականացման անհրաժեշտությունը: Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, ԼՂՀ քաղաքաշինության նախարար Անահիտ Վարդանյանը եւ պաշտոնատար այլ անձինք: