Հանդիպում Փարիզում գործարար եւ բարերար Վարդան Սիրմակեսի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 28-ին Փարիզում հանդիպում է ունեցել գործարար եւ բարերար Վարդան Սիրմակեսի հետ: Քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը եւ Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը: