Նախագահը մասնակցել է կիրակնօրյա պատարագին Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ Մայր տաճարում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 28-ին Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ Մայր տաճարում մասնակցել է կիրակնօրյա պատարագին, որը մատուցել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը: Միջոցառմանը մասնակցում էին Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վիգեն Չիթեչյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը: