Արցախի եւ Հայաստանի նախագահներ Բակո Սահակյանն ու Սերժ Սարգսյանը նոյեմբերի 12-ից 13-ը ներկա են գտնվել պաշտպանության բանակի մարտավարական զորավարժություններին:
Նոյեմբերի 12-ին Բակո Սահակյանը եւ Սերժ Սարգսյանը մասնակցել են Արցախի Հարապետության զինված ուժերի շտաբում տեղի ունեցած խորհրդակցությանը, որը նվիրված էր բանակաշինությանը վերաբերող հարցերին:
Համապատասխան զեկույցով հանդես է եկել պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը:
Նախագահները նաեւ մասնակցել են զինծառայողների համար կառուցված բնակելի շենքերի բնակարանամուտի հանդիսավոր արարողություններին, ինչպես նաեւ այցելել են մի շարք տնտեսական օբյեկտներ, մասնավորապես, Մատաղիսի ՀԷԿ:
Միջոցառումներին մասնակցում էին Արցախի Հարապետության վարչապետ Արա Հարությունյանը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, հայկական երկու պետությունների զինված ուժերի բարձրաստիճան սպայական կազմի ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք:
2010-11-13