Նախագահը շնորհավորել է հանրապետության ուսուցիչներին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 5-ին մասնակցել է Ուսուցչի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Նախագահը շնորհավորել է հանրապետության ուսուցիչներին մասնագիտական տոնի առթիվ եւ պետական պարգեւներ հանձնել մի խումբ մանկավարժների: