Ուսուցչի օրվա կապակցությամբ Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 4-ին ստորագրել է հրամանագրեր Արցախի Հանրապետության պետական պարգեւներով պարգեւատրելու եւ պատվավոր կոչում շնորհելու մասին:
Մատաղ սերնդի ուսուցման եւ դաստիարակության բնագավառում ունեցած նշանակալի ավանդի համար պարգեւատրվել են.
<<Վաչագան Բարեպաշտ>> մեդալով`
Սոֆյա Սուրենի Բարսեղյանը Արցախի Հանրապետության
Հադրութի շրջանի վարչակազմի կրթության բաժնի գլխավոր տեսուչ
Աիդա Ալեքսանի Սաղյանը ք.Մարտունի, կենսաթոշակառու ուսուցչուհի
<<Երախտագիտություն>> մեդալով`
Նելլի Սերգեյի Աթանեսյանը Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղի
միջնակարգ դպրոցի տնօրեն
Ալեքսանդր Գրիգորի Բաբայանը Արցախի Հանրապետության
Շուշիի շրջան, գյուղ Քարին տակ, կենսաթոշակառու ուսուցիչ
Էլեոնորա Աղասիի Զաքարյանը Արցախի Հանրապետության
Ասկերանի շրջանի Լուսաձոր գյուղի հիմնական դպրոցի տնօրեն
Մարետա Անդրանիկի Հարությունյանը Արցախի Հանրապետության
Շահումյանի շրջանի Քարվաճառի միջնա-կարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի
Վարդուշ Սարգսի Մովսիսյանը Արցախի Հանրապետության
Քաշաթաղի շրջանի Բերձորի N 1 միջնա-կարգ դպրոցի պատմության ուսուցչուհի:
Մատաղ սերնդի ուսուցման եւ դաստիարակության գործում ձեռք բերած ակնառու հաջողությունների համար Արցախի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում է շնորհվել`
Սոսո Ռուբենի Արզումանյանին Արցախի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության
կրթության պետական տեսչության պետ
Անահիտ Էռնեստի Հայրապետյանին Ստեփանակերտի N 3 միջնակարգ դպրոցի
ռուսաց լեզվի եւ գրականության ուսուցչուհի:
2010-10-05