Հանդիպում ՀՀ hանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամների հետ
Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 1-ին ընդունել է աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության hանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամներին` կառույցի ղեկավար Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրային ծառայությունների եւ տնտեսական մրցակցության կարգավորման ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանն առնչվող հարցեր: Երկրի ղեկավարն ընդգծել է ոլորտի կարեւորությունը` այն համարելով շուկայական տնտեսության զարգացման եւ առողջ մրցակցության ապահովման կարեւոր բաղադրամասերից մեկը: Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, պաշտոնատար այլ անձինք: