Հունվարի 12-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հրավիրել է խորհրդակցություն` ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի եւ կառավարության մի շարք անդամների մասնակցությամբ: Խորհրդակցությանը քննարկվել են 2009 թվականին հանրապետության տնտեսության եւ նրա առանձին ճյուղերի զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: