ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի Կոմունիստական կուսակցության ղեկավար կազմին
Դեկտեմբերի 27-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի Կոմունիստական կուսակցության ղեկավար կազմին` կուսակցության առաջնորդ Հրանտ Մելքումյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են հանրապետության արտաքին եւ ներքին քաղաքականությանը վերաբերող հարցեր: Երկրի ղեկավարը բարձր է գնահատել արտախորհրդարանական ուժերի դերակատարությունը հանրապետության քաղաքական դաշտի ձեւավորման մեջ, համարելով այն Արցախի զարգացման համար կարեւոր գործոն: