Սեպտեմբերի 6-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր` փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համակարգման միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին:
Ըստ հրամանագրի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում իրավասու մարմինների միջեւ արդյունավետ համագործակցության կազմակերպման նպատակով ստեղծվել է հանձնաժողով` հետեւյալ կազմով.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ /հանձնաժողովի նախագահ/
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարար /հանձնաժողովի նախագահի տեղակալ/
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարար
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետ:
Համաձայն հրամանագրի` հանրապետության կառավարությանը հանձնարարվել է մեկ ամսվա ժամկետում հաստատել միջգերատեսչական հանձնաժողովի կանոնադրությունը:
2008-09-06