Նախագահ Սահակյանը մասնակցել է ՀՅԴ հիմնադրման 120-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր միջոցառմանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 23-ին Ստեփանակերտի երիտասարդության եւ մշակույթի պալատում մասնակցել է Հայ հեղափոխական դաշնակցության հիմնադրման 120-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: