ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության գործերի կառավարիչը պարգեւատրվել է <<Երախտագիտություն>> մեդալով
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 23-ին ստորագրել է հրամանագիր երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար եւ ծննդյան 80-ամյա հոբելյանի կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության գործերի կառավարիչ Ալեքսանդր Պողոսյանին <<Երախտագիտություն>> մեդալով պարգեւատրելու մասին: