Նախագահ Սահակյանը քննարկել է Արցախում ֆուտբոլի զարգացման հետ կապված հարցեր
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին, պատգամավոր Վիկտոր Դալլաքյանին եւ Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքական թիմի ավագ Հենրիկ Մխիթարյանին: Հանդիպմանը քննարկվել են Արցախում ֆուտբոլի զարգացման հետ կապված հարցեր: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել այս մարզաձեւի մասսայականացմանը պատանիների շրջանում: Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային Արցախում սպորտի եւ համապատասխան ենթակառուցվածքների զարգացմանը մշտապես նպաստելու համար՝ այն համարելով կարեւոր հայրենանվեր գործունեություն: Հանդիպմանը մասնակցում էր Արցախի Հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանը: