Հանդիսավոր միջոցառում նվիրված Արցախի հերոս, գեներալ Քրիստափոր Իվանյանի ծննդյան 90-ամյակին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 20-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում մասնակցել է Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Քրիստափոր Իվանյանի ծննդյան 90-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Միջոցառմանը մասնակցում էին նաեւ Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: