Հանդիպում ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատվիրակության հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատվիրակությանը` կառույցի ղեկավար Գարեգին Ազարյանի գլխավորությամբ: Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Ռաշիդ Պետրոսյանը, քննարկվել են հայկական երկու պետությունների ընտրական հանձնաժողովների միջեւ կապերի խորացման եւ մասնագիտական վերապատրաստմանն առնչվող հարցեր: Երկրի ղեկավարը ողջունել է ՀՀ եւ ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովների միջեւ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը՝ այն կարեւորելով ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից: