Հանդիպում Հայաստանի Ամերիկյան համալսարանի նախագահի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 18-ին ընդունել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի նախագահ Հարություն Արմենյանին եւ համալսարանի Թրփանճյան գյուղական համայնքների զարգացման ծրագրի ղեկավար Արմեն Սարդարյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման ընթացքին եւ արդյունքներին վերաբերող մի շարք հարցեր: Երկրի ղեկավարը կարեւորել է մեր հանրապետության հատկապես գյուղական համայնքներում Ամերիկյան համալսարանի կողմից իրականացվող ծրագրերը՝ այն համարելով օգտակար նախաձեռնություն: