Հանդիպում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 18-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի եւ նրա տեղակալ Էմիլ Բաբայանի հետ: Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության արդարադատության նախարար Նարինե Նարիմանյանը, քննարկվել են արդարադատության ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել փորձի փոխանակման խնդիրներին: