<<Պարմանի>> կրթամշակութային երիտասարդական կենտրոնի բացման հանդիսավոր արարողություն
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 17-ին մասնակցել է մայրաքաղաք Ստեփանակերտում <<Պարմանի>> կրթամշակութային երիտասարդական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը: Երկրի ղեկավարը բարձր է գնահատել ռուսաստանաբնակ հայ բարերար Նարինե Դավթյանի հայրենանվեր այս ձեռնարկը` մեր հանրապետության համար անչափ կարեւոր կենտրոնի կառուցումը, եւ հույս հայտնել, որ այն մեծապես կնպաստի մատաղ սերնդի դաստիարակության գործին: Արարողությանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, բարերար Լեւոն Հայրապետյանը, պաշտոնատար այլ անձինք, ինչպես նաեւ հյուրեր Ռուսաստանից: