Հանդիպում Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության ղեկավարի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 22-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության ղեկավար Սոֆիա Պագսլիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2009 թվականին կազմակերպության կողմից իրականացված գ ործունեությանը եւ 2010 թվականի անելիքներին վերաբերող հարցեր: Երկրի ղեկավարը բարձր է գնահատել այս հեղինակավոր միջազգային կառույցի աշխատանքն Արցախում` ընդգծելով, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կարեւոր դերակատարություն ունի մեր հանրապետությունում մարդասիրական տարբեր ծրագրերի իրականացման գործում: