Նախագահ Սահակյանը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության վերահսկիչ պալատի աշխատակիցների հետ
Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 29-ին հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության վերահսկիչ պալատի աշխատակիցների հետ՝ կառույցի ղեկավար Արթուր Մոսիյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են գերատեսչության կողմից 2010 թվականին կատարած աշխատանքներին վերաբերող հարցեր: Երկրի ղեկավարը գոհունակություն է հայտնել վերահսկիչ պալատի կողմից իրականացված աշխատանքների կապակցությամբ՝ նշելով, որ ակնկալում է նույնպիսի գործելաոճ նաեւ 2011 թվականին: