Նախագահ Բակո Սահակյանը մասնակցել է Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 29-ին մասնակցել է 2010թ. արդյունքների ամփոփմանը նվիրված Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին: Նախագահն իր ելույթում անդրադարձել է բանակաշինության գործընթացին, նշել ձեռքբերումներն ու զինված ուժերում առկա հիմնախնդիրները եւ կոնկրետ հանձնարարականներ տվել պաշտպանության նախարարին ու բանակի բարձրագույն սպայական անձնակազմին: