Վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում է շնորհվել ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահին
Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 28-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` իրավապահ մարմիններում երկարամյա բեղմնավոր գործունեության, իրավակարգի ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար եւ ծննդյան 65-րդ տարեդարձի կապակցությամբ ԼՂՀ վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում է շնորհվել Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Սեյրան Ամիրյանին: