Նախագահ Սահակյանը մասնակցել է անվանի կոմպոզիտոր Վլադիմիր Արզումանյանի 60-ամյակին նվիրված հուշ-երեկոյին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 27-ին մասնակցել է անվանի երաժիշտ եւ երգահան Վլադիմիր Արզումանյանի 60-ամյակին նվիրված հուշ-երեկոյին: Միջոցառմանը մասնակցում էին նաեւ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք: