Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է կարգադրություն միանվագ դրամական օգնություն ցույց տալու մասին
Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 25-ին ստորագրել է կարգադրություն Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բնակվող Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին, Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին եւ մասնակիցներին հավասարեցված անձանց, Հայրենական մեծ պատերազմում զոհվածների ընտանիքների անդամներինª թվով 449 հոգու, 25 հազարական դրամի չափով միանվագ դրամական օգնություն ցույց տալու մասին£ Ըստ կարգադրության` Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի ֆոնդից 11 միլիոն 225 հազար դրամ է հատկացվել Արցախի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանըª դրամական օգնության վճարումն ապահովելու համար£ Արցախի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը հանձնարարական է տրվել համապատասխան միջոցներ ձեռնարկել սույն կարգադրության կատարումն ապահովելու ուղղությամբ եւ այդ մասին հաշվետվություն ներկայացնել Նախագահին: