Արցախի Հանրապետության Նախագահը հրամանագիր է ստորագրել ներման խնդրագրերի քննարկման արդյունքների մասին
Դեկտեմբերի 8-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել ներման խնդրագրերի քննարկման արդյունքների մասին: Համաձայն Նախագահի հրամանագրի՝ ներում է շնորհվել 20 դատապարտյալի: Մասամբ ներում է շնորհվել 22 հոգու: Մերժվել է ներում շնորհել 103 դատապարտյալի՝ հաշվի առնելով նախկին դատվածությունները, ազատազրկման վայրից բացասական բնութագրությունը, կատարված հանցագործության բնույթը եւ հասարակական վտանգավորության աստիճանը: