Նախագահ Սահակյանն այցելել է Ստեփանակերտի շախմատի տուն
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 8-ին այցելել է Ստեփանակերտի շախմատի տուն, որտեղ ընթանում էր ԼՂՀ պետական անկախության եւ Սահմանադրության տարեդարձին նվիրված թիմային մրցաշար: Նախագահը կարեւորել է Արցախի եւ Հայաստանի շախմատի ֆեդերացիաների կողմից կազմակերպված նման միջոցառման անցկացումը մեր երկրում՝ այն համարելով հանրապետությունում սպորտի զարգացման կարեւոր խթաններից մեկը: