Աշխատանքային խորհրդակցություն` նվիրված Քաշաթաղի շրջանի հյուսիսային հատված կատարած այցելության արդյունքների ամփոփմանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 6-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված նոյեմբերի 4-ին Քաշաթաղի շրջանի հյուսիսային հատված կատարած այցելության արդյունքների ամփոփմանը: Երկրի ղեկավարը կարեւորել է շրջանի սոցիալ-տնտեսական զարգացումը` առաջնահերթ համարելով էլեկտրականության, ճանապարհաշինության, կապի եւ հեռահաղորդակցության, ինչպես նաեւ ջրամատակարարման հետ կապված հարցերը: Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին` հնարավորինս կարճ ժամկետում այս ոլորտներում առկա բացերը շտկելու ուղղությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: