ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամներ նշանակելու մասին
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 9-ին հրամանագիր է ստորագրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամներ նշանակելու մասին: Ըստ հրամանագրի` ԼՂՀ վիճակագրության պետական խորհրդի անդամներ են նշանակվել Իրինա Արմենի Ավանեսյանը եւ Էլլա Վարդանի Բաբուրյանը` լիազորությունների ժամկետը ` 6 տարի: