Խորհրդակցություն` նվիրված Արցախի ներդրումային հիմնադրամի 2008 թվականի աշխատանքների արդյունքների ամփոփմանը
Փետրվարի 28-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված Արցախի ներդրումային հիմնադրամի 2008 թվականի աշխատանքների արդյունքների ամփոփմանը: Զեկույցով հանդես է եկել հիմնադրամի գլխավոր տնօրեն Կարեն Եսայանը: Իր խոսքում Նախագահը նշել է, որ անհրաժեշտ է լրացուցիչ աշխատանքներ կատարել բնակարանաշինության եւ գյուղատնտեսության ոլորտներում, հստակեցնել հանրապետության ներսում բնակարանների պահանջարկի հետ կապված հարցերը եւ նոր թափ հաղորդել իրականացվող նախագծերին: Խորհրդակցությանը մասնակցում էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, Արցախի ներդրումային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները, պաշտոնատար այլ անձինք: