ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Արցախի պետական համալսարանի ուսանողների հետ
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 26-ին Ստեփանակերտի Սպայի տանը հանդիպում է ունեցել Արցախի պետական համալսարանի ուսանողների հետ: Երկրի ղեկավարը ներկաներին ծանոթացրել է 2008 թվականին հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական ցուցանիշներին եւ հետագա անելիքներին: Այնուհետեւ Նախագահը պատասխանել է ուսանողներին հետաքրքրող հարցերին: