Հանդիպում <<Մասիս Տոբակո>> ընկերության հիմնադրի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 9-ին ընդունել է <<Մասիս Տոբակո>> ընկերության հիմնադիր Միքայել Վարդանյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ընկերության կողմից Արցախում ծխախոտի աճեցման եւ չորացման հետ կապված հարցեր: Ողջունելով Արցախում արտադրության ընդլայնման ծրագրերը` երկրի ղեկավարն այն համարել է հաջողված ներդրումային նախաձեռնություն, որը կարեւոր դերակատարություն ունի ինչպես մեր հանրապետության գյուղատնտեսության զարգացման, այնպես էլ նոր աշխատատեղերի բացման տեսանկյունից: