ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 22-ին ստորագրել է հրամանագիր` պարգեւատրելու մասին:
Լեռնային Ղարաբաղի Հանարապետության էներգետիկ համակարգի վերականգնման ու կայացման գործում ունեցած մեծ ավանդի համար մասնագիտական տոնի կապակցությամբ "Երախտագիտություն" մեդալով պարգեւատրվել են.
Շուրա Գուրգենի Առուստամյանը "Արցախէներգո" փակ բաժնետիրական
ընկերության Հադրութի մասնաճյուղի
գլխավար ճարտարագետ
Սերգեյ Ջիվանի Խառատյանը "Արցախէներգո" փակ բաժնետիրական
ընկերության Ստեփանակերտի մասնաճյուղի
գլխավար ճարտարագետ
Առնոլդ Աշոտի Հակոբյանը "Արցախէներգո" փակ բաժնետիրական
ընկերության գլխավար ճարտարագետ
Անուշավան Մանասի Մելքումյանը "Արցախէներգո" փակ բաժնետիրական
ընկերության Ստեփանակերտի մասնաճյուղի
բաշխիչ էլեկտրացանցերի շահագործման 5-րդ
կարգի էլեկտրամոնտյոր
Վաղարշակ Սերգեյի Սարգսյանը "Արցախէներգո" փակ բաժնետիրական
ընկերության Ստեփանակերտի մասնաճյուղի
ավագ վարպետ:
2008-12-22