ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 19-ին հանդիպում է ունեցել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Քննարկվել են հայկական երկու հանրապետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների փոխգործակցության ընդլայնման, ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլի եւ հեռանկարների հետ կապված հարցեր: Հանդիպմանը մասնակցում էր ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը: