Այցելություն հանրապետական հիվանդանոցի նոր համալիր եւ փրկարար ծառայության տարածք
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 3-ին այցելել է մայրաքաղաքում կառուցվող հանրապետական հիվանդանոցի նոր համալիր եւ տեղում ծանոթացել աշխատանքների ընթացքին: Այնուհետեւ երկրի ղեկավարն այցելել է կառավարությանն առընթեր փրկարար ծառայության տարածք, որտեղ Նախագահին են ներկայացվել գերատեսչության համար նոր շենքերի կառուցման նախագծերը: Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ կառույցների ղեկավարներին՝ աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ: Նախագահին ուղեկցում էին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, պաշտոնատար այլ անձինք: