Հանդիպում Ազգային ժողովի <<Արցախատուն>> անկախ պատգամավորների խմբի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 3-ին հանդիպում է ունեցել Ազգային ժողովի <<Արցախատուն>> անկախ պատգամավորների խմբի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է խորհրդարանի աշխատանքներին, մեր երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, ինչպես նաեւ բանակ-հասարակություն փոխհարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Երկրի ղեկավարը կարեւորել է հանրապետության առջեւ ծառացած խնդիրների լուծման գործում պատգամավորների դերը եւ բոլոր խմբակցությունների միջեւ համագործակցության խորացման անհրաժեշտությունը: Նախագահն ընդգծել է, որ նման ձեւաչափով հանդիպումները կկրեն պարբերական բնույթ: