Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր արժեզրկված ավանդների նախնական փոխհատուցման մասին
Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 7-ին ստորագրել է հրամանագիր <<Արցախբանկ>> փակ բաժնետիրական ընկերությունում Արցախի Հանրապետության քաղաքացիների` 1993 թվականից արժեզրկված ավանդների նախնական փոխհատուցման մասին: Համաձայն հրամանագրի՝ կառավարությանը հանձնարարվել է ապահովել մինչեւ 1968 թվականը ծնված քաղաքացիների, ինչպես նաեւ Արցախի Հանրապետության պաշտպանության համար զոհված զինծառայողների եւ պատերազմի առաջին խմբի հաշմանդամների ավանդների նախնական փոխհատուցման իրականացումը: