Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 5-ին այցելել է Մարտունու շրջան: Պառավաթումբ, Կաղարծի, Սպիտակաշեն եւ Գիշի գյուղերում Նախագահը հանդիպումներ է ունեցել համայնքների ղեկավարների ու բնակչության հետ: Գիշի գյուղում երկրի ղեկավարը նաեւ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ Մարտունու շրջանի բոլոր համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են շրջանի ու նրա համայնքների առջեւ ծառացած հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները: Նախագահն ընդգծել է, որ շրջանների եւ համայնքների զարգացումը հանրապետության սոցիալ-տնտեսական առաջընթացի կարեւոր բաղադրամասերից է եւ հանդիսանում է Արցախի հզորության հիմքերից մեկը: Միեւնույն ժամանակ Բակո Սահակյանը շեշտել է, որ դրան հասնելու համար պետք է նախ եւ առաջ ճիշտ օգտագործել սեփական ներուժը եւ տեղերում ցուցաբերել նախաձեռնողական մոտեցումներ: Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի պատշաճ իրականացման ուղղությամբ: Այցի ընթացքում Նախագահին ուղեկցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: