Նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել ամերիկահայ բարերար Ալբերտ Բոյաջյանի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 18-ին հանդիպում է ունեցել ամերիկահայ բարերար Ալբերտ Բոյաջյանի հետ: Ողջունելով բարերարին Արցախյան հողում` երկրի ղեկավարը բարձր է գնահատել նրա ներդրումը հայոց անկախ պետականության, մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործում: Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար Նախագահը Ալբերտ Բոյաջյանին է հանձնել <<Մեսրոպ Մաշտոց>> շքանշան: Հանդիպմանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, պաշտոնատար այլ անձինք: