Արամայիս Ավագյանն ազատվել է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից
Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 16-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական Արամայիս Ավագյանն ազատվել է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: