Վաղաժամկետ դադարեցվել են Արցախի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահի լիազորությունները
Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 13-ին ստորագրել է հրամանագիր, ըստ որի` վաղաժամկետ դադարեցվել են Արցախի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահ Արարատ Դանիելյանի լիազորությունները` իր դիմումի համաձայն` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Նույն օրը Նախագահի մեկ այլ հրամանագրով Արարատ Դանիելյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական: