Հրամանագիր Արցախի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչում շնորհվու մասին
Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 7-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` առողջապահության զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, բացառիկ մասնագիտական կարողությունների դրսեւորման եւ ճանաչման համար Բորիս Դանիելյանին շնորհվել է Արցախի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչում: